Տիգրան Աբրահամյան. Իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահինքարտ բլանշ ունեն, դա չի ազատելու իրավական պատասխանատվությունից
«Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցնում է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:
«Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, սակայն միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:
Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին, իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից»,-նշում է ընդդիմադիր պատգամավորը։