Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը համապատասխանում են ՀՀ չիշխանությունների թեզերին. Բագրատ Սրբազան
«Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին»,- Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ըստ Բագրատ Սրբազանի սա նշանակում է, որ այս մարդիկ կա՛մ նույն աղբյուրից են սնվում, կա՛մ կատարում են այն, ինչ նրանց թելադրում են։
«Այս պայքարը երկու իմաստով է սկսվել՝ բարոյական, իրավական։ Իրավականն այն է, որ այսպես կոչված սահմանազատումը, սահմանագծումը տեղի է ունենում միակողմանի զիջումներով։ Հարցնում ես դեմն ի՞նչ ես բերում, ասում է՝ ռիսկերի նվազեցում։ Տվել ենք երկուսուկես գյուղ, հիմա պարզվում է՝ 4, տեղը ստացել են ռիսկերի նվազեցում։
Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք: Սահմանագծում գոյություն չունի, ուղղակի սահմանազատում են, հետո շուրջը գծում են: Վաղը կարող է գան այստեղ անեն նույն բանը` կեղծ խաղաղության պաստառի ներքո, որը գոյություն չի կարող ունենալ:
Մուրացկանի խաղաղությունը կտան ծեծելով միայն, կասեն` սա քո փայն է, եթե մի բան էլ ասի, ավելի ուժգին կխփեն»։
Սրբազանի խոսքով, ամենուրեք սուտ են տարածում։
«Այսօր Գյումրիում մի կին, ինձ մատնացույց անելով, ասել է՝ ինչի՞ պետք է իմ որդիները ծառայեն, իսկ Սրբազանի որդիները՝ ոչ։ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել։ Այնպես են իրար նկատմամբ ատելություն սերմանել, որ այլևս չկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա։ Չեն թողել, որ 5-10 հոգի իրար հետ կարողանան ապրել։
Սրա՞նք են երեխա պաշտպանողը, որոնք քանդեցին երեխաների համար նախատեսված բեմը։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, սրա՞նք են երեխա պաշտպանողը, սրանք երեխա զրկող են, երեխային խոցող են, սրանց գոյությունը մեր երեխաների համար ամենամեծ վտանգն ու աղետն է»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։
«Ասում ենք հաշտություն, ինքնամաքրում է պետք, ընդվզում եմ։ Ուրեմն վախենում են դրանից, այն կերակուրը, որն ուտում են, սնվում են, այդ կերակուրն են ուզում, որ ամեն օր մենք ուտենք, որպեսզի իրենց թշնառ գոյությունը, իշխանությունը, վայրեքները շարունակեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի. Նաիրա Կարապետյան
- Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան
- Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
- Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին
- Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան
- Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին