Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
«Շատ տգեղ են վարվել, տեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով ոստիկանական բռնի գործողությունների մասին։
Միքայել Սրբազանի կարծիքով, ոստիկաններն այդպես են վարվում ուղիղ հրահանգով. «Բա ինչ, ինքնաբուխ են անո՞ւմ, կարծո՞ւմ եք։ Իհարկե, հրահանգ է, ո՞նց կարող է հրանագ չլինի»։
Թեև եկեղեցին հարկվում է, բայց ՔՊ-ականները խոսում են եկեղեցին հարկելու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Միքայել սրբազանն ասաց.
«Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն ։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։ Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին
- Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Սրբազան
- Շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին. Միքայել Սրբազան
- Փաշինյանը փախուստի մեջ է, վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին