Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ։
Բելառուսի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, Լուկաշենկոն Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և ուժ՝ ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղղությամբ։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել, արդեն որոշակի հիմքեր ստեղծել ենք»,-մասնավորապես նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն ակնկալում ՝ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:
«Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- մաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան