Մահացել է Միշել Օբամայի մայրը
Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի մայրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մարիա Ռոբինսոնը խուսափում էր ուշադրության կենտրոնում լինելուց, հազվադեպ էր հարցազրույցներ տալիս. նրա դուստրը՝ Միշել Օբաման, մի անգամ նրան նկարագրել էր որպես «քաղցր, սրամիտ ընկերուհի, ով ուշադրության կարիք չունի»:
Մեծանալով Չիկագայում՝ նրա մտքով չէր էլ անցնում որ դուստրը մի օր կդառնա ԱՄՆ առաջին տիկին։
Օբամայի նախագահության տարիներին նա ապրում էր Սպիտակ տանը, թեև դժկամությամբ էր տեղափոխվել այնտեղ։ Նրան անվանում էին Սպիտակ տան առաջին տատաիկը, հիմնականում զբաղվում էր ԱՄՆ նախագահի դուստրերի խնամքով։
Նա ծնվել էր 1937 թվականին Չիկագոյի աղքատ՝ հարավային մասում, ապրել է փոքրիկ տանը յոթ հարազատ քույր ու եղբայրների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան