Թաթոյան. Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը.
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա փակելու» համար:
Ցուցարարների դեպքում միանգամայն այլ պատկեր է. առանց հիմքեր լինել-չլինելու, առանց նվազագույն իրավունքներ ապահովելու, առանց պարզելու փորձերի անգամ սարդրիչների դերը, անմիջապես զանգվածային բերման են ենթարկվում հավաքի մասնակիցները, քրեական գործով ձերբակալումները կայծակնային արագությամբ են իրագործվում:
Հաշվի չեն առնվում Բագրատ Սրբազանի հայտարարություններն առ այն, որ պետք է բացառվի բռնությունը, և որ հավաքի մասնակիցերի թվում կան սադրիչներ, որոնք որևէ առնչություն չունեն հավաքի հետ: Ոստիկանության խնդիրներից է սադրիչներին հայտնաբերելն ու մեկուսացնելը:
«Կարմիր բերետավոր» ու «սև բերետավոր» ոստիկանների անօրինական արարքների քաղաքական հովանավորությունից է գալիս այսօրվա բացարաձակ դատապարտելի ու ամոթալի երևույթը, երբ նրանք, ինչպես տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի, ինչի հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Սրա համար թե´ օրենքով, թե´ միջազգային կանոններով պետք է պատասխանատվությունն իրագործվի քրեական վարույթի շրջանակում»:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
- Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը Գոռ Հակոբյանն է
- Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ Սրբազան
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
- Ինչ պատահի այստեղ, պատասխանատվությունը կմնա Արարատ Միրզոյանի ու Վահե Ղազարյանի վրա. Բագրատ Սրբազան
- Ներսից մեզ հինգ րոպեն մեկ տեղեկություն է գալիս. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը պահանջում է ԱԳՆ-ից իջնեն ու բացատրություններ տան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները