Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
«Հայաստանում դատաիրավական, քննչական համակարգը, դատախազությունը ամբողջովին գտնվում են Փաշինյանի հրահանգների ներքո, իմաստ չունի որևէ բան ակնկալել»,- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Գյումրի ավտոերթից առաջ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով երեկվա ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած բախումներին:
«Ամբողջությամբ սադրանք էր տեղի ունեցածը, վաղուց պլանավորված գործողություններ, հրմշտոցով, ծեծելով, խոշտանգելով մարդկանց, առանց ապացույցի, կալանավորում են իբրև զանգվածային անկարգության մասնակից են։ Մի մարդու ցուցում է ու նրա հրամանը հլու-հնազանդ կատարում են։
Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել»,- նշեց նա:
Գ. Դանիելյանի խոսքով, մարդիկ պարզապես դրոշով կանգնած են լինում ու նրանց բերման են ենթարկում, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ուրախանան։
«Մարդը գալիս է, մասնակցում է ակցիային, նրան աշխատանքից ազատում են: Բժիշկները Սրբազանին ողջունում են՝ նրանց աշխատանքից ազատում են: Ամեն քայլափոխի ապօրինություններ են: Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է՝ նախարարությունները ներառյալ, բայց այդ մարդկանց հավաքել և ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, դուք կազատվեք աշխատանքից»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
- Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
- Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ Սրբազան
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
- Ինչ պատահի այստեղ, պատասխանատվությունը կմնա Արարատ Միրզոյանի ու Վահե Ղազարյանի վրա. Բագրատ Սրբազան
- ԱԳՆ դիմաց լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան