Թուրքիան ու Ադրբեջանը նաև մշակութային ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ են. Ավանեսով
Վերջերս Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոն կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ այդ կենտրոնի և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայում մեկնարկել է երկուշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են լուսանկարներ, այսպես ասած «Ադրբեջանի քրիստոնեկան մշակութային ժառանգության հետ կապված, ի մասնավորի Ղարաբաղի աղվանական մշակութային ժառանգությունը»։
Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սա պաշտոնական ձևակերպումն է, բայց ի՞նչ է կատարվում։
«Հստակորեն նշենք, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք բռնազավթված Արցախի հայկական եկեղեցիների և պատմամշակութային այլ հուշարձանների հետ, որոնք Բաքվի քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Ցուցահանդեսի որոշ լուսանկարներ, որոնք հրապարակված են, ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ներկայացված է Ծիծեռնավանքի, Գանձասարի, Ամարասի վանքերի լուսանկարները ի թիվս այլ հուշարձանների։ Այդ ցուցադրության նպատակը իբրև ցույց տալ տարբեր երկրների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին նաև, որ հատկապես Արցախում աղվանական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո»,- ասաց Ավանեսովը։
Ըստ նրա, իրականությունը տրամաբանորեն լրիվ այլ կոնտեքստ ունի. «Ծիծեռնավանքը, որը աղվանական է ներկայացվում, իրականում բռնազավթումից հետո այդ բնակավայրում բազմաթիվ անգամ պետական մակարդակով շոուներ էին կազմակերպում իբրև ուդիական վանական ժառանգորդների ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկա էին տարբեր ԶԼՄ-ներ։ Այդ շոուներից մեկի ժամանակ քանդում են Ծիծեռնավանքի եզակի շուրֆը։ Սա այն պարագայում, երբ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։
Որպես աղվանական ներկայացվող Վանքասարի եկեղեցուց հանվել է խաչը, հստակորեն դա երևում է նկարներում։
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական, չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին հիմնահատակ ավերվել է։
Մեկ այլ դեպք. Ջուղայի խաչքարերը, որոնք ադրբեջանական քարոզչամեքենան ևս ներկայացնում է որպես աղվանական մշակութային ժառանգության մաս և ոչ թե խաչքար, այլ խաչդաշ, դրանք էլ են ավիրել ու տարածքն օգտագործվում է ռազմական նպատակներով»։
Հ.Ավանեսովի խոսքով, ադրբեջանցիների թիրախում է տարբեր ժամանակահատվածներում կառուցված պատմաճարտարապետական հուշարձաններ ևս. հիմնահատակ ավերել են Մեխակավանի, Բերձորի եկեղեցիները։
«Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնման» անվան տակ ոչնչացնում են հայկական հետքը։ Ոչնչացվել են խաչքարեր, գերեզմանոցներ, հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, հուշահամալիրներ»,- նշեց ադրբեջանագետը։
Բացի հուշարձաններից, թշնամին ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր, բնակելի թաղամասեր, պետական ու հասարակական նշանակության կառույցներ, պատմական որոշակի դիմագիծ ունեցող շինարություններ՝ դրանց քարերն օգտագործելով այլ շինարարական նպատակներով։
«Վանդալիզմի բոլոր գործողությունները համակարգվում են Ադրբեջանի նախագահի կողմից, ոչնչացման գործողություններն ավելի մեծ թափ են ստանում, երբ Ալիևը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը պետք է այցելի բռնազավթված Արցախ։
Այս ամենին զուգահեռ միջազգային կազմակերպությունները, հատկապես առանձին մանդատ ունեցող կառույցները, բավարավում են միայն արարողակարգային բնույթի հայտարարություններով, մինչդեռ դրանցով չեն կարող Ադրբեջանին զսպել։ Զսպելու համար հստակ պատժամիջոցներ են անհրաժեշտ կիրառել։
Ոչ միայն հստակ պատժամիջոցներ չեն կիրառվում, որոշ երկրների ղեկավարներ, կազմակերպությունների ղեկավարներ այցելում են բռնազավթված Արցախ, քայլում են այն վայրերով, որտեղ նախկինում եղել են հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, մեր հայրենակիցների բնակարանները, այլ հասարակական նշանակության կառույցներ ևս։
Արցախը բռնազավթվել է ու հայաթափվել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով։ Արձանագրենք, որ այս այցերով, անկախ այդ անձանց զբաղեցրած պաշտոնից, ներկայացվող կառույցներից, դառնում են Ալիևի ցեղասպան քաղաքականության հանցակիցը, հավասար կրում են պատասխանատվություն, որը կրում է Ալիևը՝ իրականացնելով Արցախում ցեասպանական գործողություններ։
Համադրելով աշխարհի տարբեր երկրներում հակամարտության գոտիներում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերի հետ՝ ակնհայտ է, որ Արցախում իրականացվող այդ մշակութային ցեղասպանությունը մի քանի անգամ գերազանցում է այդ հատվածներում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերից և ընդգրկող աշխարհագրությամբ, և ծավալով։
Ադրբեջանն այս քաղաքականությունը շարունակում է Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած մշակութային ցեղասպան քաղաքականությունը։ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն մշակութային ցեղասպանություն իրականացնող երկրներ են, այլ այդ ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ։ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ, ակնհայտ է, որ դրանք կազմակերպողներն օգտագործում են նույն մեթոդաբանությունը, ինչ օգտագործել և օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան հայկական մշակութային ժառանագությունը ոչնչացելիս»,- ասաց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանի վարչախումբը Ստեփանակերտում ապամոնտաժել է Շարլ Ազնավուրի հուշարձանը
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում
- Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում
- Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը
- Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին
- Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է․ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան