Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
«Շարժման բովանդակության հետ բացարձակ կապ չունի»,- Գյումրիում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածին ու Քննչական կոմիտեի հաղորդագրությանը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Երեխա են ծեծում, ձերբակալվել է գյուղատնտեսության նախկին նախարարը, բժիշկ, սարկավագներին երկուսն էլ գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ։
Իրենք իրենց դասավորում են, անում են, ձևակերպում են։ Շենք գրավելու մասին ո՞վ է խոսում։ Մենք պայմաններ էինք դրել՝ լավ այսպես, լավ այնպես։
Սադրանքն էլ են իրենք անում, ներդրված մարդկանց էլ են իրենք բերում։
Այդ մարդկանց ծեծելու, գլուխները ջարդելու համար ո՞վ է պատասխան տալու։ Նայում են երեսիդ ու ոտքով հարվածում»։
Հարակից հրապարակումներ`
- Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
- Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
- Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
- Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Ռուբեն Մելիքյան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան