Երեք անգամ այցի ժամը փոխելուց հետո Փաշինյանը Վեդի գնացել է բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյանը երեկվա ընթացքում երեք անգամ փոխել է Վեդի այցի ժամը։ Լրագրող Սյուզի Բադոյանը, որ ուշի ուշով հետևում էր Վեդիում նրա այցին ընդառաջ զարգացումներին, հայտնել է, որ դպրոցական երեխաներին Փաշինյանի հետ հանդիպման տարել են հարկադրանքով, պարտադրել են հագնել սև ու սպիտակ, հանդիպման ներկայանալ առանց ծնողների։
Առավել ակտիվ պատրաստությունների մեջ են եղել դպրոցների տնօրենները։ Չնայած Փաշինյանը Վեդիում հանդիպելու էր երեխաներին, նրան ուղեկցել են ոստիկանական բազմաթիվ ուժեր։ Վեդիում երեկ ողջ օրվա ընթացքում աժեոտաժ է եղել, հնչել են ոստիկանական մեքենաների ազդանշաններ, լուսաձայնային փարոսիկներն են աշխատել, փակել են փողոցներ, կանգնեցրել երթևեկությունը։
Նույնիսկ պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներում երևում է, որ մինչև տասը տարեկան երեխաների կողքին նստած Փաշինյանին շրջապատում են թիկնապահները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները