Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից, ով էլ նշանակեց այս իշխանություններին, ոչ մի պատասխանատվություն չէր կրում: Ուկրաինան մինչև 2013 թվականն ուներ տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի հասնող տնտեսություն: Այսօր Ուկրաինան փլուզվել է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում», - ասել է Վրաստանի վարչապետ Իլյա Կոբախիձն:
Իհարկե, Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր անմիջապես Կոբախիձեին «ռուսական գործակալ» կանվանեն:
Բայց նման պրիմիտիվ բանաձևով չի կարելի գնահատել այն իրավիճակը, որը ստեղծվել է Վրաստանի ներսում և դրա շուրջ:
Մեծ հաշվով, Վրաստանում կատարվողը դուրս է «արևմտամետ- ռուսամետ» հակադրությունից և այն մասին է, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է եվրաինտեգրումը նույնացնել ազգային ինքնությունից հրաժարման կամ հակառուսականության հետ:
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները