Ինչ գանգատներ են լինում նախադիաբետի ժամանակ. Պարզաբանում է էնդոկրինոլոգը
Նախադիաբետը 2-րդ տիպի շաքարային դիաբետին նախորդող փուլն է, որը բնութագրում է այն վիճակը, երբ գլյուկոզի ցուցանիշները գտնվում են նորմայի և դիաբետի ցուցանիշների միջակայքում։
Էնդոկրինոլոգ Արաքսյա Ավետիսյանը պատասխանում է հիվանդության վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերին։
Ինչ գանգատներ են լինում նախադիաբետի ժամանակ
.Սովորաբար նախադիաբետի ժամանակ որևէ բնորոշ գանգատներ չեն լինում և գլյուկոզի թվերի բարձրացումը հայտնաբերվում է պատահականորեն։
Նախադիաբետի ռիսկի գործոններն են՝
• Տարիքը՝ 45 տարեկանից բարձր։
• Քաշի ավելցուկը և ճարպակալումը (ՄԶՑ >/= 25կգ/մ²)։
• Շաքարային դիաբետի ընտանեկան պատմություն(2-րդ տիպի ՇԴ ունեցող ծնողներ կամ քույր/եղբայր)։
• Անամնեզում հղիության դիաբետ կամ մեծ քաշով պտուղ։
• Զարկերակային հիպերտենզիա(>\= 140/90 mm/hg)։
• Որպես սովորություն ցածր ֆիզիկական ակտիվությունը։
• Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ։
• Տրիգլիցերիդների բարձր մակարդակը և բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) ցածր մակարդակը։
• Սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը։
Այն բուժառուները, ովքեր ունեն վերոնշյալ ռիսկի գործոնները պետք է հետազոտվեն։
Ո՞ր ցուցանիշներն են թույլ տալիս ախտորոշել նախադիաբետը
1. Առաջին հերթին դա գլյուկոզի ցուցանիշն է սոված ժամանակ (6,1-7,1 մմոլ/լ, քանի որ 7,1-ից բարձր ցուցանիշն արդեն համարվում է տիպ 2 ՇԴ)։
2. Երկրորդ ցուցանիշը գլիկոլիզացված հեմոգլոբինն է(HbAc), որն իրենից ներկայացնում է գլյուկոզի վերջին երեք ամիսների միջինացված թիվը։ Նախադիաբետի ժամանակ գլիկոլիզացված հեմոգլոբինը (HbA,c) գտնվում է 5,7-ից մինչև 6,4-ի միջակայքում։
3. Նախադիաբետ ունեցող հիվանդների 15-30%-ի մոտ առաջիկա 5 տարում զարգանում է 2-րդ տիպի ՇԴ։
Կարե՞լի է արդյոք նախադիաբետը ժամանակին ախտորոշելու և բուժելու շնորհիվ կանխել 2-րդ տիպի ՇԴ-ի զարգացումը։
Այո՛, միանշանակ,բուժելով նախադիաբետը կարելի է հետաձգել նաև կանխել 2-րդ տիպի ՇԴ-ն։
Բուժել նախադիաբետը նշանակում է առաջին հերթին փոխել կենսակերպը, որն իր մեջ ներառում է ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, քնի կարգավորում, ինչպես նաև դեղորայքային բուժում։
Կենսակերպի փոփոխությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական՝ ամբողջ կյանքի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Խորհուրդներ՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը կանխարգելելու համար
- Դիաբետ ունեցողների հիմնական սխալներն՝ ըստ էնդոկրինոլոգի
- Ո՞ր մթերքներն են օգտակար շաքարային դիաբետի դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան