Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
ԱԳՆ դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալված Դանիել սարկավագ Գևորգյանին ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանին ազատ են արձակել: Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանը մանրամասնում է, որ նրանց ձերբակալել էին ժամը 15։15, իսկ 21։30 լրացել է ձերբակալման 6 ժամը. «Չկար ձերբակալելու վերաբերյալ որոշում, ուղեկցող ոստիկաններն էլ հեռացան, փաստացի, կարելի է ասել, հռչակելով նրանց ազատությունը։ Հայտարարեցին փաստացի ազատ արձակված վիճակում են»։
Հիշեցնենք, որ Դանիել սարկավագ Գևորգյանը ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը ոստիկանական գործողություններից վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել էին հիվանդանոց։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր. «Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին - խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի - և դրա հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով…»։
Իսկ Վարազդատ Հարությունյանը հայտնել է. «Ի դեպ` բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Ծեծելիս էլ ասել են «խփի, խփի Հայր սուրբա»:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիրբերետավորի գործողություններից տուժած Արման Սարգսյանը հիվանդանոցից կոչ է անում շարունակել պայքարը
- Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
- Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Ռուբեն Մելիքյան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
- ԱԳՆ դիմաց լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը պահանջում է ԱԳՆ-ից իջնեն ու բացատրություններ տան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան