Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դըա ընթացքը բարոյականության վրա. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«19-րդ դարի կեսերից 20-րդ դարասկզբին հայկական քաղաքական մտքի ձևավորման և հասունացման վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցավ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի մասնավորի իր այն փառապանծ հոգևոր սպասավորների, ովքեր մի ձեռքում պահած խաչը, իսկ մյուս ձեռքում սուրը քաղաքական, ազգային-ազատագրական պայքար էին առաջնորդում։
Արևմտյան Հայաստանում ամեն ազգային ազատագրական շարժման ամբողջ գաղափարական ու կրթական բաղադրիչը համակարգային ձևով սկսեցին երկու հանճարեղ վանեցիներ, երկու հանճարեղ Մկրտիչ-ներ, ովքեր իրենց անվան ոգուն համահունչ հայ երիտասարդներին մկրտում էին որպես ազգային դատի պաշտպաններ։ Մկրտիչ Փորթուգալյանն ու Մկրտիչ Խրիմյանը այն երկու նվիրյալներն էին, ովքեր այս կամ այն ձևով ներկա էին ազգային պայքարի բոլոր օջախներում։
Խրիմյանի և Վանի փոխհյուպատոս Կ.Կամսարականի ջանքերով նաեւ հիմնվեց առաջին գաղտնի կազմակերպությունը` Սև խաչը, որի նպատակն էր պատժել դավաճան հայերին և ասպատակող քրդերին ու թուրք հարկահավաքներին, ոստիկաներին, ովքեր կեղեքում էին հայ գյուղացուն։
Շատերը, երբ կրկնում են որոշ դեգեներատների քարոզներ, թե բա Եկեղեցին ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ, հավանաբար անգամ չգիտեն թե ինչ է քաղաքականությունը, և ի՞նչ մասնակցություն է ունեցել և ունի Եկեղեցին քաղաքականության մեջ, հանրային դիվանագիտության մեջ ու քաղաքականության ամենատարբեր ասպեկտներում։
Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել համատեղ ապրելու ընթացքը բարոյականության, հավատքի, որակյալ ու հոգևոր կյանքի կենսափիլիսոփայության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը. Արա Պողոսյան
- Արա Պապյան. Տրված խորքային, արմատական փոփոխությունների խոստումները չեն կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան