Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ սրբազան
«Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:
Սրբազանը հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրել են գնալ նաև Վանաձոր, նաև Վարդենիս և Սյունիք:
«Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մի խոսեք շարժման մարելու մասին, եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի.Բագրատ Սրբազան
- Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան