Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրել է.
«Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման ու արտահերթ ընտրությունների։
Ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։
Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։
Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։
Ակնհայտ է ,որ հակառակ իշխանավորների պնդումներին, շարժումն այլևս իրողություն է ու պետք է հաշվի նստել շարժման հետ։
Բայց Սրբազան շարժումից անջատ՝ ձևավորվում է նոր ՝ընդդիմության մանդատներ դնելու արհեստական «պահանջ»։
Մանդատներից հրաժարվելու կողմնակիցները բաժանվում են երկու խմբի.
1. Ազնիվ մղումներով քաղաքացիներ ու գործիչներ,որոնք միամտաբար կարծում են,թե ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը հանգեցնելու է ԱԺ լուծարման։
2. ԱԺ-ից դուրս մնացած որոշ կուսակցապետեր ու գործիչներ,որոնք հայտնի են նիկոլիզմի շահեր սպասարկելու «փառահեղ» գործունեությամբ։
Տպավորություն է,որ սրանց նպատակը ոչ թե նիկոլիզմի,այլ՝ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքարն է։
Այդ առումով մի քանի դիտարկում.
1. Նիկոլի վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը,ինչպես դա եղավ 2021-ին։
2 Ընդդիմության մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ։
Օրենքի նման պահանջ գոյություն չունի։
Հետևաբար պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն,այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին