ԿԳՄՍ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է. Թովմաս Առաքելյան
«Սրբազան պայքար» թելեգրամյան էջը հրապարակել է Տավուշի թեմի ուրարակիր, «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանի գրառմանը, որում ասվում է.
«Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի ՏաԼույս երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք: Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում:
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր:
ԿԳՄՍ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». դեռ սպասում ենք հայտարարության կատարվածի մասին։
Դե իսկ իբրև պրոդյուսեր` խոստանում եմ. հրա՜շք ՏաԼույսը շարունակելու է արարել, ստեղծագործել ու զորանալ: Էս էրեխեքի մասին դեռ շա՜տ եք լսելու` ավելի լուսավոր պատմություններով»:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
- ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյանը մանրամասներ պատմեց
- Մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը. Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարին