
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին
2005-2013 թվականներին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ երկրի բոլոր խնդիրները կարող են լուծվել ազգային ներուժի առավելագույն օգտագործմամբ»,-ասել է քաղաքական գործիչը նախընտրական շտաբ փաստաթղթեր ներկայացնելուց հետո, որի խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը; Նրա առաջնահերթութէյուններից է «համապարփակ պայքարը աղքատության դեմ և մարդկանց բարեկեցության ցուցանիշների աճը։
Մայիսի 30-ին մեկնարկել է Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Այն կտևի մինչև հունիսի 3-ը։ Հունիսի 4-ից Սահմանադրության Պահապանների խորհուրդը մեկ շաբաթով կվերանայի թեկնածությունը՝ պարզելու, թե արդյոք թեկնածուն համապատասխանում է նախագահի պաշտոնի համար պահանջներին։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է նախագահ Էբրահիմ Ռաիսին: