Ոստիկանության վայրենության պատճառը ոստիկանապետի հրահանգներն են. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։
Աշոտ Հարությունյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և այդպիսով զանգվածային անկարգությանը մասնակցելու կասկածանքով»։