Ստամբուլում չորս հարկանի շենք է փլուզվել, մահացած կա
Ստամբուլում չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում են փրկարարները։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նրանց խոսքերը մեջբերում է Ahaber հեռուստաալիքը։
Ստամբուլի արևմուտքում գտնվող Քյուչուքչեքմեջե թաղամասում կիրակի առավոտյան դեռևս անհայտ պատճառով չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակների տակ։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը կիրակի օրը հայտարարել է, որ փլուզման պատճառ է համարվում պայթյունը։ Տունը կառուցվել է 1988 թվականին, առաջին հարկում ուներ խանութ։
«Մահացածի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից»,-մեջբերում է Ahaber-ը Ստամբուլի հրշեջ ծառայության ղեկավարության հայտարարությունը։
Ենթադրվում է, որ փլատակների տակ է մնացել ևս մեկ մարդ, փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 հոգու, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ՝ Ստամբուլում
- Ստամբուլում շենքի հրդեհի պատճառով 9 մարդ է ձերբակալվել
- Ստամբուլում հրդեհի զոհերի թիվը 25 է
- Ստամբուլում յոթ մարդ է ձերբակալվել «Մոսադ»-ում աշխատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան