Պայքարի մեր կալանավորված ընկերները լավ են ու հաստատակամ, միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին. Տավուշը հանուն հայրենիքի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ:
Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք լավ են ու հաստատակամ: Միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
- ՔԿ. Կալանավորվածը չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները