
Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
«Մասիսի ու Աբովյանի ձերբակալվածների պահման վայրերում տեսակցեցի ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Շենգավիթ ԲԿ-ում հանդիպեցի ոստիկանական վայրագությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Հարությունյանին:
Քաղաքական վերնախավին ծառայություն մատուցող բոլոր այն ինստիտուտները, ծառայողները, գործիչներն, անձինք, ովքեր չգիտեն` ասեմ, վերջում Նիկոլն անգամներով ավելի վատն անելու է ձեր հետ:
Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից»: