Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան
«Բոլորիդ շնորհավորում եմ համաշխարհային պատմության մեջ և մեր կյանքում եզակի՝ Սուրբ Էջմիածնի հիմնադրության առիթով»,-Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, Սուրբ Էջմիածինը՝ հանդիպումն է Տիրոջ հետ և հույս հայտնեց, որ Սուրբ էջմիածնի լույսով էլ ժողովուրդը կհասնի ճշմարտության հաղթանակին։
Հիշեցնելով, թե ինչ կերպով են տարել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ այդ ակցիաների ժամանակ և Սուրբ Աննա եկեղեցու բակում հիմնադրող, բարձր ինտելեկտով, ուսումնառած, պետականության հիմքերում նստած մարդիկ են, որոնք կապ չունեն իշխանությունների բնորոշումների հետ։
«Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ։ Վերստին հայտարարում եմ՝ իրենք այս շարժման հետ կապ չունեն։
Մենք խստորեն դատապարտում ենք դա, ինչպես նաև ոստիկանների կողմից 7-8 հոգով մարդ ծեծելը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները