Պետք է այս գործը հասցնենք ավարտին, որ կարողանանք մեր Հայրենիքում մեր արժանապատվությունը վերագտնենք. Գառնիկ Դանիելյան
«Հիմա գործողությունների ակտիվ փուլն է, ամեն օր գործողություններ էլ է լինում, անհնազանդություններ էլ է լինում։ Սա շատ լավ տեղ է, որ մարդիկ ցույց տան, թե ինչքան շատ են սիրում իրենց հայրենիքը՝ ոչ թե խոսքով, այլ գործով»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հայտարարեց, որ հրապարակում տեսնում են մարդկանց, որոնք անմնացորդ նվիրում ունեն և մարդիկ, որոնք միայն խոսում են։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մենք հասնելու ենք մեր նպատակին։ Շատ կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու կերպով մասնակցությունը և աջակցությունը»,- ասաց դանիելյանը։
Նա հայտարարեց, որ այս կարճ ժամանակամիջոցում պետք է կարևոր գործը հասցվի ավարտի, որից հետո շատ երջանիկ օրեր են ունենալու։
«Բայց պետք է այս գործը հասցնենք ավարտին, որ կարողանանք մեր Հայրենիքում մեր արժանապատվությունը վերագտնենք, այլապես հանգիստ ապրել չենք կարող»,-Հայտարարեց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն դաղալություն չի անի. Ռուբեն Մելիքյան
- Մի խոսեք շարժման մարելու մասին, եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի.Բագրատ Սրբազան
- Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան
- Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան