Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Ըստ հաղորդագրության, Բանգկոկում ավարտվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։ Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան