Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում անկարգությունների մասնակիցները ծածանել ադրբեջանական դրոշը
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Ադրբեջանը, որ իրեն վերագրել է «անջատողականության» դեմ պայքարի դրոշակակրի դերը և ցանկացած արդարացի մեղադրանք կամ պահանջ որակում է որպես միջամտություն իր ներքին գործերին, հանկարծ սկսում է հովանավորել մեկ այլ երկրի դեմ անջատողական շարժումներ և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Արդյո՞ք սա է ադրբեջանական սկզբունքայնությունը, կամ ինչո՞ւ են ադրբեջանական շոշափուկները հասել օվկիանոսից այն կողմ։ Այդ մասին հայտնում է «Գարդման Շիրվան Նախիջևան»-ից։
«Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ համակարգային բռնության քաղաքականության վարմանը զուգահեռ ակներև է, որ այդ երկիրն իր քայլերում չի խորշում իրականացնել ցեղասպանական ակտեր, որոնք հետևանք են այն անպատժելիության, ժամանակավրեպ արձագանքների, անբավարար ճնշման, որ ցուցաբերել է միջազգային հանրությունը նման գործողությունների նկատմամբ։
Արդյունքում դեռևս թղթի վրա են մնում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, արմատապես ոտնահարված են Լեռնային Ղարաբաղի հայության կենսական անօտարելի իրավունքները, Լեռնային Ղարաբաղի հայկական էթնոմշակութային միջավայրը գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանի դիրոշը միլիոնավոր նավթադոլլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի քայքայիչ գործունեությոնը։ Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին