Մենք այստեղ փնտրում էինե ոստիկանության պատիվը, և, ցավոք, չհայտնաբերեցինք.Ռուբեն Մելիքյան
«Մենք այստեղ փնտրում էինե ոստիկանության պատիվը, և, ցավոք, չհայտնաբերեցինք»,- Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իրականացրած ակցիայից հետո հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանները խորհրդանշական զննություն իրականացրեցին ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակի առաջ, որտեղ մայիսի 27-ին մի քանի տասնյակ կարմիր և սև բերետավորներ ծեծի էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։
Տեղեկացնելով, որ դեպքի վայրում խորհրդանշական զննություն էին իրականացնում, քանի որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում որևէ գործողություն չիրականացվեց. քրեական վարույթ չարվեց՝ Ռուբեն Մելիքյանը հույս հայտնեց, որ մի օր կգտնեն այդ պատիվը և ոստիկանությունը բարձր հեղինակաությամբ կառույց կլինի, և ոչ մեկին չեն գաղտնալսի, ինչպես տեխնիկական սարքերով, այնպես էլ օնլայն ռեժիմով։
«Այն բանից հետո, երբ ոստիկանությունը մայիսի 27-ին իր պատիվն այստեղ կորցրեց՝ մայիսի 28-ին պատիվը կորցրած ոստիկանությունը խայտառակ գործողությունն արեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ»,-ասաց Մելիքյանը և նշեց, որ վերջինս այն աստիճան հակաբարոյական գործողություն էր , որ նույնիսկ հանցագործության հետ համեմատելի չէ։
Լսելով զննություն իրականացնելու մասին՝ պարեկային ծառայության աշխատակիցները պահանջեցին բացել ճանապարհը, իսկ նախաձեռնության իրավապաշտպանները ասացին որ 29 րոպես լրանալուց հետո կբացեն Հանրապետության փողոցը;
«Մենք այստեղ մնալով 29 րոպե սինվոլիկ թվով, փորձեցիքն նշել, թե որքան է մեր եկեղեցու պատմությունը։ 1720 տարվա պատմություն ունի և եթե վայրկայանների ենք բաժանում՝ յուրաքանչյուր տարին մեկ վայրկայն՝ կազմում է հենց մոտավորապես 29 րոպե և եթե դրա հետ համեմատենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ապա այն ընդամենը 6 վայրկյան է»,- հայտարարեց Իրավապաշտպանը և սպասելով 6 վայրկյան. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ակցիան ավարտեց։
Տեսագրությունը փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Կիրականացվի մայիսի 27-ի զարհուրելի հանցագործության դեպքի վայրի խորհրդանշական սահմանազատում. Հայտարարություն
- Փաստաբան. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ
- Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան