Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն դաղալություն չի անի. Ռուբեն Մելիքյան
«Իմ իրավապաշտպանական 6 տարվա գործունեության մեջ ընդամենը երկու դեպք է եղել անբարոյականության խորությամբ, որոնցից մեկը Արցախի քաղաքապետերի գործերն են»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Մարտակերտի և Ստեփանակերտի քաղաքապետերի մեքենաները հաշվառման վերցված չլինելու հիմքով կալանավորումներին։
Նա տեղեկացրեց, որ մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք և հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կարել` մեքենաները երկար պահելու համար:
Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով: Նա ընթերցեց նաև «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հինգ և մնացած 13 փաստաբանների անունները։
Նա տարակուսեց, որ Ոստիկանների կողմից իրեր էին նետում ժողովրդի վրա և հարցրեց «գոևծագործ» եք խաղում։
Մելիքյանը այլանդակություն համարեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել, բայց և ուրախ լուր հայտնեց, որ նրան արդեն ազատել են:
«Եթե մինչև գիշեր կալանավորվածներին չկանչեն քննչական գործողությունների, ապա 90 % վստահություն ունենք որ վաղը, երբ 72 ժամը լրանա, նրանք ազատ են արձակվելու»,- Ասաց Մելիքյանը հույս հայտնելով որ քննչական կոմիտեն դաղալություն չի անի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան