Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն. Բագրատ Սրբազան
«Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն, ձերբակալեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, որ Փաստինֆո»-ին ԱԱԾ-ից պաշտոնապես հերքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Փաստաբանների հետ կխոսեմ։ Յուրաքանչյուրը, ով ասել է մենք կամ ես գործակալ եմ, պատասխան պետք է տան։ Թող կանգնեն ու հերթով պատասխան տան, բայց մենք իրավական ճանապարհով էլ ենք գնալու, խնդիր չկա։ Մեր երկրում անպատասխանատու խոսող չպետք է լինի։ Շնորհակալություն, որ անդրադարձել են, մեր գնահատանքը
ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանին և աշխատակազմին, որ անդրադարձել են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան