Յուրաքանչյուր մարդ դատարանում պատասխան կտա․ Բագրատ սրբազան
«ԱԱԾ-ն և Դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ, նաև միլիոնավոր դոլարներ չեմ ստացել»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ընթացքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով․ «Բա սրա պատասխանն ո՞վ ա տալու»։
Նա նշեց, որ ամիսներ շարունակ պիտակավորել են, որի համար պետք է պատասխան տան։
«Է՛լ գործակալ, է՛լ միլիոններով փող ստացած և դա լրագրող կոչված է ասել, Խորհրդարանում տեղավորված մարդիկ են ասել։ Մեր երկրում պետք է յուրաքանչյուր խոսքը պատասխան ստանա։ Ասել եմ՝ տեսագրությունները, արձանագրությունները հանեն, որ յուրաքանչյուր մարդ, ով նման բան է ասել, դատարանում պատասխան տա։ Գործակալ լինելով հայելի թող պահեն դիմացները, ոչ թե ուրիշներին հետապնդեն։ Վերջ ի վերջո այս զրպարտությունների, ստերի համար մարդիկ պետք է պատասխան տան,թե ՝ ոչ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ․ Մենք կարծում ենք, որ դրանք ներդրված մարդիկ են, խուլիգանական խմբեր․ Բագրատ սրբազան
- Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա․ Մրո
- Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է