Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մնացել է կարմիր և սև բերետավորների փխրուն ոտքերի վրա. Նաիրա Զոհրաբյան
«Օրակարգը ձևավորվում է փողոցում, օրակարգը ձևավորում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։ Հոգնել չկա»,- Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողներին ասաց ԱԺ նախկին Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի դեմ չեն պայքարում. «Նիկոլն ընդամենը խամաճիկավաների խաղալիքն է, մենք այստեղ պայքարում ենք նրա թիկունքում կանգնած Թուրքիայի, Ադրբեջանի, Արևմուտքի դեմ, ինչու չէ նաև Ռուսաստանի, այդ ձեր կապիկությունները կթարգեք։ Իբր թե փորձագիտական մակարդակով քննադատեք այս իշխանությանը, իրականում ամեն ինչ անեք, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունը Հայաստանում երկար մնա»։
«Ռեժիմն իրականում այլևս գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մնացել է կարմիր և սև բերետավորների փխրուն ոտքերի վրա»,- ասաց Ն.Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները հավաքվում են Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, այնտեղից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնալու են Քննչական կոմիտե։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը ուժեր է կուտակել ՔԿ մոտ, ուր պետք է այցելի Բագրատ Սրբազանը
- Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ սրբազան
- Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն դաղալություն չի անի. Ռուբեն Մելիքյան
- Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները