Պարույր Հայրիկյան. Քննչական կոմիտե, ձեր պարտականությունն է հենց այս պահին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
«Հայաստանն իրավական պետություն է, և իրավականությունը պետք է պահպանեն այս իրավապահները։ Նրանց գլխավոր կոչումը դա է»,-Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել դատախազություն, ընդ որում խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մասին։
«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում է ընդունել հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, պետք է մշակվեր հայեցակարգ, նախագիծ, ժամկետներ են նշվել, տապալվել է, մեծ նյութական միջոցներ են հատկացվել, հետո ապրիլ ամսին, ուղղում է կատարել, էլի տապալվել են, 2022-ի հունվարին որոշում է ընդունվում, որ մինչև հուլիս պետք է լինի նախագիծ։ այս ընթացքում 300 մլն դրամ է տրվել, ոչինչ, քամուն է տրվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումար է։ Քրեական օրենսգրքում կա հոդված ապօրինի աշխատավարձ տալու մասին, սա նաև կոռուպցիոն հանցագործություն է։ Ինչևէ, մանրամասների մեջ չխորանամ, դիմել ենք դատախազություն երկու անգամ, երկու անգամ էլ պատճաշ պատասխան ենք ստացել, որ այն փոխանցվել է քննչական կոմիտե։ Հիմա օրենքի մասին այստեղ բարբաջողները, որ եկան ասեցին դիմում պետք է գրեք, օրենքի՞ց եք խոսում, մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխան տայիք»,-ասաց Հայրիկյանը։
Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը ընդհատեց Հայրիկյանին, ասաց՝ անհատապես է վիրավորում։
Դիմելով ոստիկաններին՝ Հայրիկյանն ընդգծեց. «Ձեր պարտականությունն է հենց այս պահին ձերբակալել կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին
- Վախկոտն ուզում է արյուն տեսնի, նրա սիրտը դա է ուզում. Բագրատ Սրբազան
- Ոստիկանությունը ուժեր է կուտակել ՔԿ մոտ, ուր պետք է այցելի Բագրատ Սրբազանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան