Այսպիսի գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում թվացյալ խաղաղությունից. Ռուբեն Կարապետյան
«Սա պետականության համար պայքարի շարժում է, երբ որ պետականությունը թուլանում է Հայ առաքելական եկեղեցին է իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունն ու տանում առաջ։ Այսինքն մեր մարմինը թուլացած է»,- Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից դեպի քննչական կոմիտե երթի ժամանակ լրագրողներին ասաց դիվանագետ Ռուբեն Կարապետյանը։
Նա հարցադրում արեց ինչի՞ց սկսվեց այս շարժումը. «Տեղի է ունենում անօրինական, հակասահամանդրական, միակողմանի գործընթաց, ու միջազգային հանությունը պետք է հասցվի հստակ ուղերձ։
Երկրորդ թեզը խաղաղությունն է. խաղաղությունը բանակցություններ են։ Մենք արդյոք ունե՞նք դիվանագիտություն, թե ոչ։ Սա կարևոր խնդիր է։ Կա՞ բանակցային գործընթաց որպես այդպիսին, թե՞ սա միակողմանի, Հայաստանի հաշվին որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու պրոցես է։ Եթե այդպես է, ուրեմն Հայաստանը պետք է իր ամբողջ դիվանագիտական զինանոցն օգտագործեր իր պայմանները, նախապայմաններն առաջ քաշելով։
Այս ամենը մենք չենք տեսնում։ Հետևաբար, այսպիսի գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում թվացյալ խաղաղությունից։ Սա թվացյալ խաղաղություն է»։
Դիվանագետի խոսքով, կան միջազգային նորմեր սահմանագծման, սահմանազատման վերաբերալ, որոնք պետք է իրականություն դառնան։
«Մենք չենք կարող գնալ սահմանազատման, սահմանագծման այն երկրի հետ, ում հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա կարևորագույն հիմք է։
Սա պետք է լինի միջազգային նորմերի հիման վրա, հաստատվի տվյալ երկրների խորհրդարաններում։
Հայաստանում միջազգային նորմերով գործընթաց չի իրականացվում»,- ասաց Ռ.Կարապետյանը։