Մեկ հոգի այս պահին Քննչական կոմիտեում է, ամենայն հավանականությամբ՝ նրան մեղադրանք կներկայացվի․ փաստաբան
«27 անազատության մեջ գտնվող տղաներից 26-ն ազատության մեջ են և Գնել Պետրոսյանը՝ 27-րդ անձն այս պահին գտնվում է քննչական կոմիտեում։ Ամենայն հավանականությամբ նրան մեղադրանք կներկայացվի»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին փաստաբանները այնտեղ են և զբաղվում են գործով։
«Նրան ձերբակալել են 24 ժամյա ռեժիմով՝ դատարան ներկայացնելու, պարզ է, որ խափանման միջոց ընտրելու համար»,- ասաց նա։
Փաստաբանն այնուհետև ընթերցեց 26 ազատված տղաների անունները, որոնցից ոմանք ունեն նաև վնասվածքներ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։