Դատավորը՝ հանրային մեղադրողին. Հիմա դա ասում եք, որ դատավորին թասիբի գցե՞ք
Հանրային մեղադրողը միջնորդեց, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվի ու ընտրվի երեքամսյա կալանք։
Դատախազն ասաց՝ Նարեկ Սամսոնյանը հանդես է եկել հաղորդավար ուղիղ եթերում «Սրբազան շարժման հաղթանակն ու իշխանությունների սրբապղծությունը Սարդարապատում» խորագրով հրապարակման համար։
Հանրային մեղադրողները պնդում են, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը խախտել են դատավորի որոշման մեջ նշված սահմանափակումները։
«Ձեր որոշումից ընդամենը երկու օր հետո, ոչ թե տասն օր հետո... Ես չհասկացա, որ մեղադրյալները լրջորեն են ընդունել սահմանափակումները, դրանով արդեն երևում է, թե ինչ հարգանք ունեն դատարանի կայացրած որոշման ու սահմանափակումների նկատմամբ»,-ասաց դատախազը։
Երբ մեղադրողը մի քանի անգամ կրկնեց այդ միտքը դատավոր Արման Հովհաննիսյանը նկատեց. «Արդեն չորս անգամ ասացիք այդ միտքը, հիմա ես չգիտեմ դա ասում եք, որ ժողովրդական լեզվով ասած, դատավորին թասիբի գցե՞ք։ Լուրջ են ընդունել, լուրջ են ընդունել...Դա ձեր գնահատականն է»։
«Բացարձակապես թասիբի գցելու բան չկա»,-ասաց հանային մեղադրողը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Դատախազության նպատակն է Սամսոնյանին ու Սաղաթելյանին հանրային դաշտից կտրել
- Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին