Նիկոլականների նոր «թեզերը» -1
Թե ինչ հրահանգով են աշխատում իշխանական ֆեյքերը՝ շատ լավ երևում է միանգամից ու համատարած մեկնաբանություններում։ Հնարավոր չէ, որ այդքան տարբեր մարդիկ նույն պարզունակ, անփաստարկ ու սուտ մտքերին հանգեն։
Մաս 1՝ թուրքեր
Գիտեք՝ փաշինյանյան իշխանությունը թուրք-ադրբեջանցիների հանդեպ իր հատուկ սիրո, հակահայ գործողությունների ու մտքերի համար հաճախ, կամ՝ միշտ, արժանանում է «թուրք» կոչմանը։ Չգիտեմ՝ դիվանագիտություն էր, թե իրոք, բայց Նիկոլը հայտարարեց, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։
Լավ։ Ոնց կուզեք։ Բայց վերջերս նիկոլամոլ ֆեյսբուքցիները սկսել են վիրավորելու դիտավորությամբ մարդկանց թուրք ասել։ Նույնիսկ՝ մոլլա։ Ու ոչ միայն հոգևորականներին։
Ինչ տրամաբանությամբ՝ անհասկանալի է։ Մարդիկ ոչ թուրք են սիրում փաշինյանական իշխանության պես, ոչ գովում են նրանց, ոչ հանդիպում, ձեռքսեղմում, ժպտում, ծիծաղեցնում, խոստումներ տալիս, ասածներն անում...։ Լրիվ հակառակը։
Ուղղակի ջոկել են, որ վատ բառ է թուրքը, դա են օգտագործում, մոռանալով իրենց առաջնորդի պատվիրանը՝ թուրք լինելը վիրավորական չէ։
Հետաքրքիր է, եթե իշխանություններին թուրքի փոխարեն ադրբեջանցի սկսի ասել հանրությունը, ռիսկ կանե՞ն ֆեյքերը որպես վիրավորական բառ դա օգտագործել։ Երևի՝ չէ, քանի որ մեկնաբանություններում նույն հունի մեջ են ադրբեջանցիների հետ, «եղբայրները» չեն հասկանա։
«Ադրբեջանցին» կշիռ ունենար, կարելի էր փորձել։
Չէ՞։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան