Իրավունք 23:46 01/06/2024 Հայաստան

Դատախազն ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, խախտել են խափանման միջոցի պայմանը, պետք է կալանավորել. Արսեն Բաբայան

«Դատախազությունը շատ ուշադիր հետևում է «Իմնեմնիմի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հանրային գործունեությանը և հայտնաբերել է, որ նրանք լայվ են ունեցել»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ ասաց Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ Նարեկ Սամսոնյանը դատական նիստի ընթացքում անձամբ էր ճշտել՝ կարո՞ղ է լայվ մտնել, ասել էին այո, քանի որ չեն կարող կարծիք արտահայտելու իրավունքից զրկել։

«Բայց դատախազը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարանին, ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, իրենք խախտել են խափանման միջոցի պայմանը, ու իրենց պետք է երեք ամսով կալանավորել։

Միջնորդության մեջ նշվում է՝ ի տարբերություն հաղորդմանը, երկուսով չեն, մենակ են, բայց միկրոֆոն կա։ Ամեն տեղ էլ միկրոֆոն կա։ Ասվում է՝ հայհոյանքներ չեն տալիս, բայց վիրավորանքներ կան։ Մենք էլ հենց դա էինք ասում. խուլիգանության հանցակազմը չկա այստեղ, ծանր վիրավորանքի ապաքրեականացված հոդվածը, անունը դրել եք խուլիգանություն և հիմա մեղադրանք եք առաջադրել այս մարդկանց։ Դատախազությունը ուղիղ հաստատում է այդ մեր ասածը։

Դատախազությանը կարելի է շնորհակալություն հայտնել,  որ երկուսուկես ամիսների մեր ասածը վերջապես հաստատեց պաշտոնապես։ Միջնորդության տեքստում ասվում է՝  քաղաքական թեմաներով լայվ են անում, հաղորդում վարում։ Բա մենք էլ դա ենք ասում. քաղաքական թեմաներով հաղորդում են վարում, իշխանությունը չի ուզում այդ թեմաներով հաղորդում վարել, դրա համար էլ տարել ու կալանավորել էր այս մարդկանց»,- ասաց Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մասնավորապես նշելով. 

«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։

«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Հիշեցնենք՝ այսօր «Փաստ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար»,- գրել է թերթը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:14
«Ժողովուրդ». Վտանգված է ՀՀ անվտանգությունը
Տնտեսության՝ դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». Կառավարությունը ի՞նչով է զբաղված
Մնացել էր միայն թթվասերի հարցը պարզել, դա էլ հերոսաբար արեցին
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Ինչու են իշխանությունները կամուկացի մեջ և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախորդ նստաշրջանների ավարտին իշխանությունները մինչև խորհրդարանի «լիարժեք» արձակուրդ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների մի խումբ, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո, երեկ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելը ի՞նչ ռիսկեր է առաջացնում
«Փաստ» թերթը գրում է. «Գինեվետ և Այգեզարդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող Կարմիր սարը, որի ունեցած կրաքարի...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտ ամսին հայտնել էր, որ հայտնի` 7 «գոլդ»...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:40
Եվրո-2024. 1/4 եզրափակչի այսօրվա հանդիպումները
 Գերմանիայում այսօր կկայանա Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի երկու հանդիպում։  Երևանի ժամանակով 20։00-ին  կկայանա...
Աղբյուր` Panorama.am
08:30
Եկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։ Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է,...
Աղբյուր` Panorama.am
08:26
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան
Բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով երկրի իններորդ նախագահը։ SNN գործակալության...
Աղբյուր` Panorama.am
08:13
Հրդեհ՝ Տեղ գյուղում
Հուլիսի 5-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի 20-րդ...
Աղբյուր` Panorama.am
01:55
Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Ֆրանսիան հաղթեվ Պորտուգալիային
Աղբյուր` Panorama.am
22:48
Եվրո-2024. Իսպանիան կիսաեզրափակչում է
Գերմանիան պարտվեց ու դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։
Աղբյուր` Panorama.am
21:38
Բագրատ Սրբազանին Ճապոնիայից բերված սամուրայի թուր նվիրեցին
Ուռուցքաբան Գևորգ Թամամյանը Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանին նվիրեց ճապոնական սամուրայի թուրը։ «Մասնագիտական այցով նախորդ...
Աղբյուր` Panorama.am
21:23
Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ․ Վարդան Պողոսյան
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, նաև՝ այսօր։  Այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում իր...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
 «Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
20:46
Այսօր հայ մարդու նկարագրի օրն է․ Բագրատ Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում  Սահմանադրության օրվան նվիրված հավաքը մեկնարկեց աղոթքով և օրհներգով։ «Շնորհավորում եմ մեր բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:36
ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին...
Աղբյուր` Panorama.am
20:24
Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
«Այն վտանգները, որոնք կան, բազմաթիվ անգամ դրանց մասին ասել ենք։Այս մարդը գնում է Հայաստանի հանրապետության կազմաքանդման ճանապարհով։ Ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
20:10
OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը
Հուլիսի 4-ին մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ OVIO-ն հանդես եկավ որպես «Արծաթե» գործընկեր՝...
Աղբյուր` Panorama.am
19:58
Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան
«Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի։ Գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել ։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ցավոք, Հայաստանում վտանգված են դատական իշխանության անկախությունն ու ազատությունը․ Հարությունյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
19:16
ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է․ Մելիքյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
18:57
Այսօր Սբ․ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը խոսելու է «Սրբազան պայքար»-ի ընթացքի մասին
«Սրբազան պայքար» շարժումը տեղեկացնում է․ «Սիրելինե´ր, 19։30-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում` միասին նշելու...
Աղբյուր` Panorama.am
18:43
Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Սահմանադրություն. պատմական ակնարկ, զարգացումներ, էություն» խորագրով դասախոսություն՝ երիտասարդների համար
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Սահմանադրություն. պատմական ակնարկ, զարգացումներ, էություն» խորագրով դասախոսություն-քննարկում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}