Վախկոտն ուզում է արյուն տեսնի, նրա սիրտը դա է ուզում. Բագրատ Սրբազան
«Այստեղ ենք մեր ընդվզումն արահայտելու բոլոր այն դեպքերի կապակցությամբ, որոնք տեղի են ունենում այս ամբողջ ընթացքում»,-Քննչական կոմիտեից դիմաց հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ այստեղ են հասկանալու, արդյոք Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե նաև գործողություններ ունի ձեռնարկած ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում։
«Մեզ համար անընդունելի են այն գործողությունները, որ օրինակ 40 հոգի խուլիգաններ, որոնք հատուկ ստեղծված են,մ ներդրված են, կարմիր գլխարկով մարդիկ են, չեմ ուզում ասել բերետավոր, քանի որ բերետը պատվի նշան է, իսկ այդ մարդիկ, որ կրում էին այդ գլխարկները, պատիվ չունեցող մարդիկ են, որոնք կարող են 40 հոգով ծեծել, խոշտանգել մարդուն ու դրա համար պատասխան չտալ։ Հիմա դրանք ոստիկանական շարքերի՞ց ենք, թե՞ ոչ։ Անունը դրել են ծառայողական քննություն, բայց սրանք հանցավոր երևույթներ են։ ԱԳՆ դիմաց պատվական, վաստակ ունեցող մարդուն, որի մեղքն այն է, որ բողոքում է թուրք-ադրբեջանական գործակալ հանդիսացած ԱԳՆ-ի դեմ, գողացան տարան, մի յոթ հոգի էլ գլխին, ոտքին, ձեռքին հարվածեցին։ Երկու սարկավագի գողացել տարել են, մեկի գլուխը բացած է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հայտարարեց, որ եթե սադրանքի դիմող մարդիկ կլինեն, դրանք իրենց շարքերից չեն։
Սրբազանն առաջարկեց, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ որևէ ներկայացուցիչ իջնի ու իրենց պատասխաններ տա։
«Հիմա էսքան շարքերով ոստիկաններ այստեղ ի՞նչ է անում։ Ահաբեկելու համա՞ր։ Ես ասել եմ, ոչ մեկ չի կարող մեզ ահաբեկել։ Անցել են էդ ժամանակները։ Էն վախկոտը, սուտասանը ոստիկաններին հանում է ժողովրդի դեմ։ Մենք այդ գայթակղությանը տեղի չպիտի տանք, մենք առավելագույն զսպվածություն պետք է ունենանք, որպեսզի այդ մարդուն հաճույք չպատճառենք։ Նա ուզում է արյուն տեսնել, նրա սիրտը դա է ուզում»,-հայտարարեց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր