Թասմագամբեթով. Հուսով ենք՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամ, այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։
«Ձեր հնարավոր հարցերին ընդառաջ՝ մի քանի խոսք կասեմ Հայաստանի Հանրապետության հետ կապված իրավիճակի մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը Կազմակերպության միջոցառումներին։ Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են: Հայաստանի Հանրապետությունը մնում է Կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ։
«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին՝ ՔՊ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկու երկրներին լուրջ մեղադրանք ներկայացրեց. Աբրահամյան
- «Ինչ-որ կերպ մենք բոլորս պետք է ինքնե՞րս կռահենք»: Զախարովան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Փաշինյանի դժգոհությունների մասին
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
- 2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
- Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան