ՔԿ դիմաց Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիներն ավարտեցին իրենց անելիքը
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։
Սրբազանն ասաց. «Քննչական կոմիտեից պահանջում ենք վարույթ սկսել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 40 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին»։
Տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։
«Մեք գիտակցում ենք, թե ինչու են ոստիկանությանը բերել, այստեղ կանգնեցրել կամ որևէ այլ տեղ։ Հասկանում ենք՝ մեկի սիրտն արյուն է ուզում։ Այն, ինչ մեր մեջ նետում են, կապ չունի մեզ հետ։ Նրանք, ովքեր ուզում են, որ մենք հայտնվենք այս թակարդում, չենք հայտնվելու։ Ասելու ենք այն, ինչ ճշմարտություն է, կընդունեն, կընդունեն, չեն ընդունի, այդպես կմնա»։
Այնուհետև Սրբազանը հայտարարեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց ավարտում են իրենց անելիքը, մայիսի 31-ին ԱԳՆ դիմացից բոլոր ձերբակալվածները ժամը 15:00-17:00 ժամանակահատվածում ազատ կարձակվեն:
Այնուհետև Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները հեռացան Քննչական կոմիտեի դիմաց։ Նրանք երթով գալիս են Սուրբ Աննա եկեղեցի։
Հարակից հրապարակումներ`
- «Ընչի՞ ես տոշկել իմ վրա». Պարեկային ծառայության պետը՝ Բագրատ Սրբազանին
- Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին
- Վախկոտն ուզում է արյուն տեսնի, նրա սիրտը դա է ուզում. Բագրատ Սրբազան
- Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան
- Ոստիկանությունը ուժեր է կուտակել ՔԿ մոտ, ուր պետք է այցելի Բագրատ Սրբազանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան