ԱՄՆ-ը որոշել է, թե ինչ պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ կմտցնի Վրաստանի նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքի հետ կապված։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը հասկացրել է, որ առանց վարանելու միջոցներ կձեռնարկի, եթե Վրաստանի խորհրդարանն ընդունի օրինագիծը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը դեռևս չի որոշել սահմանափակումների ներդրման ժամկետները։
Մինչ այս Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ Թբիլիսին հաղթանակ է տարել «չարագործների նկատմամբ», քանի որ երկրին հաջողվել է պահպանել ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին
- Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին