Երբ պարզվել է՝ վեղարով խումբը եկել է 2-3 րոպեով, թույլատրվել է բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր․ Արայիկ Հարությունյան
«2018 թվականից հետո վարչապետի առաջարկով պետք է քննարկումներ տեղի ունենային Հայ Առաքելական Եկեղեցու և կառավարության միջև, և այդ քննարկումների արդյունքում պետք է լուծվեին բոլոր հարցերը, այդ թվում՝ հարկային դաշտի ու աջակցության հետ կապված»,- 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին՝ արդյո՞ք վարչապետի աշխատակազմը հավուր պատշաճի աշխատանք տարել է, քննարկել է ՊՊԾ-ի հետ այն մասին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ կառավարական թիվ 1 մասնաշենք։
Ըստ Հարությունյանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց, բայց ապագայում չի բացառում, որ նման հնարավորություններ կլինեն:
«Պարզապես, երբ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանության գտնվող քաղաքական ուժը և կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի կամ կազմակերպման հետ:
Հետևաբար, նման վերաբերմունք է արտահայտվում այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման, խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի։
Ինչ վերաբերում է միջոցառումներին և արարողակարգային գործընթացներին, էլի, երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխում կանգնած Կաթողիկոսը, ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե տվյալ օրը, թե տվյալ օրվան նախորդող օրերին, թե վերջին օրերին դրսևորում են հասարակական կարգի խախտում, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, հետևաբար, եթե կոնկրետ վերաբերում է մայիսի 28-ին, մայիսի 28-ի անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու, թե արդյոք վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի պատրաստվում իր մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը:
Վարչապետն այս հարցին անդրադարձել է: Երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2-3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
- Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են բոլոր թեմերը
- Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու հարցով. ՄԻՊ
- Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
- Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Սրբազան
- Շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին. Միքայել Սրբազան
- Փաշինյանը փախուստի մեջ է, վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները