Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան
«Մենք որոշակի պահանջներ ունենք իրենց ներկայացելու, որոնք իրենց գործառույթների մեջ են մտնում»,- Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, որ շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են Քննչական կոմիտե։
Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր երկրում խորքում ոչ մեկն էլ գործոն չէ։ Այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց հավատում եմ նաև որոշակի իմաստով մարդիկ կան, որոնք պաշտոնների գլուխն են, իրենք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել, իրենց անաչառության, արդարության սկզբունքով հնարավոր է դա անել։ Ամեն մարդ չէ, որ պետք է կամ կարող է ենթարկվել քմահաճույքների, ապօրինի հրահանգների ու հրամանների»։
Հարցին՝ թեև Հայաստանում կան քաղբանտարկյակներ, բայց օտարերկրյա դեսպանությունները լուռ են, ինչո՞վ է դա պայմանավորված, Բագրատ Սրբազանն ասաց. «Ամենասարսափելին այն է, որ մարդը որևէ ձևով տեղեկատվություն չունի, թե ինչ հարաբերություններ են, պայմանավորվածություններ, խոստումներ են, երդումներ են։ Վրդովմունք ունենալով հանդերձ՝ չեմ մեղադրում այդ մարդկանց։ Իրենք տեսնում են, արձանագրում են, բայց հավատարիմ եմ մնում հավանաբար իրենց պայմանավորվածոթյուններին։ Ես չեմ կարող ասել, որ հաստատ ճշմարտություն է։
Զարմանք է, օրինակ, ինչպե՞ս կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական ռեֆորմների մասին։ Հսկայական գումարներ հատկացնել, բայց միևնույն ժամանակ ոստիկանությունը 40 հոգով ծեծի մի մարդու։ Սա ռեֆորմ է, թե՞ երեսպաշտություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը ուժեր է կուտակել ՔԿ մոտ, ուր պետք է այցելի Բագրատ Սրբազանը
- Առաջիկա մեծ հանրահավաքը լինելու է կոնկրետ քայլերի՝ դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը. Բագրատ սրբազան
- Մի խոսեք շարժման մարելու մասին, եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի.Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան