Մի կետով մեր պահանջը բավարարված է. Բագրատ Սրբազան
«Մայիսի 31-ին ԱԳՆ մոտից բերման ենթարկված ու ձերբակալված 28-29 տղաներից և ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվում։ Ինչպես ասացի Քննչական կոմիտեի դիմաց, այդ կետով մեր պահանջը բավարարված է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ասաց, որ իրենք երկրորդ կետն էլ ունեն, որի հետապնդումը պետք է կատարեն մինչև վերջ փաստաբանների, հանրային ճնշման միջոցով, որպեսզի դա տեղի ունենա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գնացել էին Քննչական կոմիտե՝ իրենց պահանջները ներկայացնելու ու պատասխաններ ստանալու, սակայն ոչ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ոչ որևէ այլ պաշտոնյա չիջավ և չմոտեցավ նրանց։ Այնուհետև Շարժման անդամները երթով եկան Սուրբ Աննա եկեղեցու բակ։
ՔԿ դիմաց Սրբազանն ասել էր. «Քննչական կոմիտեից պահանջում ենք վարույթ սկսել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 40 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին»։
Երեկոյան ժամը 19:00-ին օրը կամփոփվի Սուրբ Աննա եկեղեցում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է
- Բագրատ Սրբազանը մոտեցավ ու բարևեց ԱԺ մուտքերը պահող ոստիկաններին
- ՔԿ դիմաց Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիներն ավարտեցին իրենց անելիքը
- «Ընչի՞ ես տոշկել իմ վրա». Պարեկային ծառայության պետը՝ Բագրատ Սրբազանին
- Պարույր Հայրիկյան. Քննչական կոմիտե, ձեր պարտականությունն է հենց այս պահին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին
- Վախկոտն ուզում է արյուն տեսնի, նրա սիրտը դա է ուզում. Բագրատ Սրբազան
- Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան
- Ոստիկանությունը ուժեր է կուտակել ՔԿ մոտ, ուր պետք է այցելի Բագրատ Սրբազանը
- Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան