ՈՒՂԻՂ․ Մենք կարծում ենք, որ դրանք ներդրված մարդիկ են, խուլիգանական խմբեր․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանն օրն ամփոփում է կրկին Սբ. Աննա եկեղեցու բակում։ Ինչպես յուրաքանչյուր օրվա ամփոփում, այսօր ևս այն մեկնարկեց աղոթքով։ Այնուհետև սրբազանը տեղեկացրեց, որ այսօր գնացել են ՀՀ քննչական կոմիտե այն պահանջով,թե ինչու են ձերբակալված տղաները։
Նշենք, որ այսօր ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացիները ազատ արձակվեցին Ձերբակալվածների պահման վայրերից։
«Որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և բոլորն էլ ազատ են արձակվել։ Սա մեր պահանջների առաջին կետն էր, որն իրականացվել է։ Երկրորդն այն է, որ Քննչական կոմիտեն վարույթ սկսի այն բոլոր անօրինական գործողությունների դեմ, որոնք իրականացրել են ոստիկանները կամ նրանց շարքերում ծվարած մարդիկ։ Այսօր հստակ զանազանում եմ արել։ Օրինակ՝ Աշոտ Սիմոնյանի դեպքում, երբ 30-40 հոգի հստակ հարվածել, խոշտանգել է մարդուն։ Մենք կարծում ենք, որ դրանք ներդրված մարդիկ են, խուլիգանական խմբեր են։ Նույնը ՝ Աշոտ Հարությունյանի դեպքում՝ կա՛մ դուք եք արել, կա՛մ ներդրված մարդիկ են»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան