Հարվածում էին՝ որտեղ պատահում էր. Դանիել Սարկավագը պատմեց՝ ինչպես են բերետավորները ծեծել իրեն
Դանիել Սարկավագը, ով մայիսի 31-ին ԱԳՆ դիմացից բերման էր ենթարկվել ու վնասվածքներ ստացել, տեղափոխվել հիվանդանոց, այսօր քաղաքացիների հետ Քննչական կոմիտեի մոտ էր։
«Շատ լավ եմ, հոյակապ, մարտական»,- լրագրողներին ասաց Դանիել Սարկավագը։
«Մարդը հայրենադարձվել է իր սեփական պետություն, հայրենիք, որպեսզի ծեծ ու ջարդ ուտի»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Դանիել Սարկավագը ծնունդով Լիբանանից է, տեղափոխվել է Հայաստան, ավարտել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, սեպտեմբերից ուսումը շարունակելու է Նյու Յորքում՝ կրկին ուսումնասիրելով աստվածաբանություն։
«Ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտելը և դարձել է խուլիգան, կղերաֆեոդալ, գործակալ...»,- կատակով ասաց Բագրատ Սրբազանը։ Նշենք, որ իշխանության ներկայացուցիչներն են այդպես անվանում Շարժման անդամներին։
Սրբազանը շարունակեց. «Այս մարդուն հարվածել են՝ «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով ու այս խուլիգանները շարունակում են այստեղ կանգնած մնալ»։
Դանիել Սրբազանն ասաց. «Մտքովս չէր անցնում, որ իմ հայրենիքում հոգևորականին կարող են մատով կպնել կամ վատ արտահայտություններ անեն, բայց պարզվում է, որ ստի ու կեղծիքի այս իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։
Սկսեցին հավածել որտեղ պատահում էր։ Ամենացավալին այն էր, որ առանց իմանալու՝ հայր սուրբ է, քահանա է, արտահայտություն էին անում՝ «հայր սուրբ է», «հայր սուրբ է»՝ խփեք։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մտածելակերպով այդ արտահայտությունը ձևակերպվեց։
Երեք ժամ պահելուց հետո փաստաբանների շնորհիվ շտապօգնություն կանչեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
- Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
- Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
- Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
- Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Ռուբեն Մելիքյան
- Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները