Դավիթ Փարվանյան, ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա. Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել
Աբովյան քաղաքում խուզարկության անվան տակ տակնուվրա են արել քաղաքացու տունը։
Փաստաբան Վահե Եփրիկյանի հրապարակած տեսանութւոմ երևում է, թե ինչպես են հանել ու դեն նետել անկողինները, ներքնակները, դատարկել խոհանոցի բոլոր դարակները։
«Ի՞նչ էին փնտրում, չափազանց հետաքրքիր է, այն էլ առավոտ կանուխ, մանկահասակ երեխայի ներկայությամբ»,-ասում է փաստաբանը։
Եփրիկյանը ներկայացնում է հեռախոսազրույցից մի հատված, որը հիմք է դարձել նման խուզարկության որոշում կայացնելու համար։
Արձագանքելով Եփրիկյանի հրապարակած տեսանյութին՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ այդ տանն արցախցիներ են ապրում։
«Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել «խուզարկության» անվան տակ։
ՀԿԳ քննիչ Դավիթ Փարվանյան, իմ նախկին ուսանող, Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա եք արել «խուզարկության» անվան տակ։ Մանկահասակ երեխայի ներկայությամբ, որը բարձր ջերմություն ուներ։ Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները