Այսօրվանից «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն սկսել է հանդիպումների շարքը․ Վահագն Մելիքյան
Դիվանագիտությունն ավելի լռություն է սիրում։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ անդամ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը և այդուհանդերձ որոշ մանրամասներ ներկայացրնելով։
«Այսօրվանից «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն սկսեց իր հանդիպումների շարքը՝ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա պետությունների ներկայացուցիչների, դեսպանների և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ։Այսօր մենք հանդիպում ենք ունեցել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ, որին մասնակցել են նաև ՀՀ-ում Շվեդիայի և Նիդերլանդների դեսպանները, Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուն, ինչպես նաև ԵՄ առաքելության մի շարք ներկայացուցիչներ։ Հիմնականում մտքեր ենք փոխանակել ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման,մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների , արցախյան հիմնահարցի , նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, ինչպես նաև ընդհանուր տարածրջանային հարցերի շուրջ»,- ասաց նա։
Մելիքյանը տեղեկացրեց, որ զրուցել են նաև ԵՄ-Հայաստան փոխգործակցության և Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին։
Նրա գնահատմամբ՝ այս ամենը եղել է կառուցողական մթնոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղն առավոտյան ժամը 10։30 հավաքվում ենք, շատ հետաքրիր տեղ ենք գնալու․ Բագրատ սրբազան
- Մեկ հոգի այս պահին Քննչական կոմիտեում է, ամենայն հավանականությամբ՝ նրան մեղադրանք կներկայացվի․ փաստաբան
- Յուրաքանչյուր մարդ դատարանում պատասխան կտա․ Բագրատ սրբազան
- ՈՒՂԻՂ․ Մենք կարծում ենք, որ դրանք ներդրված մարդիկ են, խուլիգանական խմբեր․ Բագրատ սրբազան
- Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա․ Մրո
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները