Թագուհի Թովմասյան. Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր լուռ է
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է ձերբակալվածներին:
«Մարդկանց ապօրինաբար զրկել են ազատությունից այն դեպքում, երբ նրանք ոչ մի հանցանք չեն գործել, անգամ տեսանյութերում փաստվում է դա:
Անընդունելի է պետության նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։
Ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են Դանիել սարկավագին՝ բացականչելով «խփի՛, հայր սուրբ ա»։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում խախտվում է մարդկանց ազատ կամարտահայտման, հավաքների ազատության իրավունքները և նսեմացվում հոգևորականի դերն ու արժանապատվությունը։
Ձերբակալվածներից Արթուր Հովհաննիսյանը խոսելու ծոմ է պահում արդեն արդեն 3 օր: Նա ոչ ոքի հետ չէր խոսում՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը ապօրինությունների վերաբերյալ»,-նշում է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Վախկոտն ուզում է արյուն տեսնի, նրա սիրտը դա է ուզում. Բագրատ Սրբազան
- ԱԳՆ-ի մոտ միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել
- Ձերբակալվել է ազատամարտիկ, 4 երեխաների հայր Գեղամ Հովհաննիսյանը