Վերջին տարիներին Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է.Մարտին Գալստյան
«Վերջին տարիներին, նաև նախորդ տարի դեպի Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է»,-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2023թի ֆինանսական կայունության հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ դրամական փոխանցումների տեսակարար կշիռը ՀՆԱ–ի մեջ մոտավորապես 18 % էր, իսկ հիմա այն միանիշ թիվ է։
Մարտին Գալստյանի խոսքով՝ դրան նպաստող գործոններից մեկը աշխարհաքաղաքական զարգացումներն են, քանի որ ՀՀ քաղաքացիենրի համար տրադիցիոն աշխատանքի վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում այդ ցուցանիշի վրա։
Ըստ Գալստյանի, դրան նպաստել է նաև դրամով և ռուբլով արտահայտված աշխատավարձերի տարբերության էական նվազումն է և Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունը բավականին նվազել է։
Երրորդ գործոնն էլ պայմանավորված է ռուս–ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում այն հսկայական դրամական փոխանցումներով, որոնք մուտք են գործել ՀՀ 2022-ին։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
- 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան